Սա վերջը չէ, այս ամենով չավարտվեց:
Սա դեռ սկիզբն է:
Վտանգները չեն չեզոքացվել, խնդիրները չեն լուծվել:
Ընդհակառակը:
Առջևում նոր մարտահրավերներ են:
Ամենասարսափելին՝ պարտվածի ու կորստի բարդույթն է, որն ուղեկցելու է մեզ անորոշ ժամանակով:
Այս ամենը դեռ խորապես չենք գիտակցում:
Դեռ տաք ենք:
Պերմանենտ սթրես է:
Իրավիճակը սառնասրտորեն ընդունելու,
առավել ևս մարսելու խնդիր ունենք:
Էմոցիաները խեղդում են:
Սթափությունը մշուշված է:
Այլ կերպ չէր էլ կարող լինել:
Դեռ չենք հասկացել, չենք գիտացել մեզ հետ տեղի ունեցածն ու տեղի ունենալիքը, արհավիրքի մասշտաբն ու հետևանքները:
Վերածննդի մասին վաղ է խոսել:
Բայց այն լինելու է:
Միանշանա՛կ:
Ինչքան շուտ, այնքան լավ:
Էմոցիաների հորձանուտում, մայրաքաղաքի տարբեր հատվածներում, տարատեսակ հավաքների ժամանակ՝ ողբերգության, մարդկային հույզերի, ցավի ու տառապանքի վրա քաղաքական դիվիդենտներով, շահարկումներով, պաթոսով՝ դեմագոգ բախտախնդիրների, ինքնահաստատվողների ու խոսափող փախցնողների շքերթ է:
Մաքուր, արժանի ու կոմպետենտ մարդկանց սով է:
Պահանջ կա իրական հայրենասեր, հայրենատեր, մաքուր հետագծով, անբիծ կենսագրականով, գրագետ ու բանիմաց նվիրյալ առաջնորդներ:…
Դա է հրամայականը:
Հրամայականը ոտքի կանգնելն է:
ՈՒժ ու կորով բոլորիս:
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ